Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հալեպում հաջակցություն Արցախի մասշտաբային ակցիա է անցկացվել

Հալեպում հաջակցություն Արցախի մասշտաբային ակցիա է անցկացվել
26.10.2020 | 13:49

Սիրիայում բազմամարդ ակցիա է անցկացվել՝ ի աջակցության Արցախի:
Ռուսական Wargonzo նախագծի արաբական բաժնի ֆիքսած կադրերում երևում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում բնակիչները հավաքվել են՝ ի նշան Արցախի ժողովրդի հետ համերաշխության և միջազգային ահաբեկչության դեմ նրանց պայքարի: Այս մասին ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում:


«Կանգնեցրե՛ք Էրդողանի ահաբեկչական ռեժիմը»՝ ցուցանակներով Սիրիայի բնակիչները դուրս են եկել Հալեպի փողոցները՝ Արցախին աջակցելու համար:
Ակցիան ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։

Բացման խոսքով, ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք: 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ